Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

ՄԻՊ-ը մտահոգված է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպով

ՄԻՊ Անահիտ Մանասյանը դատապարտել է Երևանի ավագանու՝ հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպը։ Պաշտպանի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

 

«Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ:

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը:

Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է»:

facebook sharing button facebook