Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Խոշոր hրդեհ է բռնկվել ԱՄՆ Հյուսթոն քաղաքի թափոնների վերամշակման գործարանում

ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հարավ-արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հյուսթոնի հրշեջ ծառայությունը ներկայումս պայքարում է թափոնների վերամշակման գործարանում բռնկված հրդեհի դեմ»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։ 

Կրակի մարման աշխատանքներին ներգրավված են 200 հրշեջներ։ Նշվում է, որ օդում վտանգավոր մասնիկների պարունակության ցուցանիշները մնում են անվտանգ մակարդակի վրա։ Միջադեպի հետևանքով տուժողներ չկան։

facebook sharing button facebook