
Երևանի ավագանու նիստն ընդմիջվել է 30 րոպեով ավագանու իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների անդամների միջև սկսված ծեծկռտուքի պատճառով։ Նիստին ընթացքում իրավիճակը լարվեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ելույթից հետո։
Սուրեն Գրիգորյանն արձագանքում էր ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հայտարարություններին, որոնք Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեղադրում էին հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում ընդդիմության մանդատները գողանալու մեջ։
«Ասում են, թե մենք մանդատները գողացել ենք։ Դուք ի՞նչ մանդատ եք ունեցել, որ մենք էլ գողացել ենք։ Սահմանադրական դատարանում կքննարկվի, կորոշվի, բայց դուք այդ քվեն ու լեգիտիմությունը չունեք, որ մի հատ էլ դա ձեզանից գողանան»,- հայտարարեց Գրիգորյանը, որից հետո դահլիճում լարվածություն սկսվեց։
Նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության անդամներից մեկի միջև լեզվակռիվ սկսվեց, որից հետո էլ դահլիճում ծեծկռտուք սկսվեց ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների անդամների միջև։ Արմեն Փամբուխչյանը հայտարարեց նիստը 30 րոպեով ընդմիջելու մասին։
Արմենպրես

