Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/6/2026
share

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Լոռու, Տավուշի, Արարատի մարզերի մի շարք բնակավայրերում

Գազպրոմ Արմենիան ընկերությունը հայտնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան, Աբովյան, Միչուրինի, Բանակի, Գ.Նժդեհի, Տպագրիչների, Օրբելու (Վանաձորի 7-րդ փողոց), Ֆիդայինների փողոցների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքի Նեղոց, Մեծ Այրում, Փոքր Այրում բնակավայրերի գազասպառողների, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի,

ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն՝ Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Արարատի մարզի Զորակ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

facebook sharing button facebook