.jpg )
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռուբեն Արծրունի Մարգարյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
Ռուբեն Մարգարյանը 2018-2021թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես պետական բյուջեից համաֆինանսավորվող սուբվենցիոն ծրագրերի համակարգող։
2021-2023թթ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետարանում՝ որպես քաղաքաշինության վարչության խորհրդական։
2023 թվականի դեկտեմբերի 18-ին նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ:

