Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2026
share

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հրաման է հրապարակել, ըստ որի ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա Քլաբ», որը հանրությանն  ավելի շատ հայտնի է «Շանգրի Լա» անունով, խաղատան կազմակերպման լիցենզիան։

 

Հրամանում նշված է, որ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի կողմից 2026-ի մարտ ամսվա համար վերահսկող մարմին ներկայացված ֆինանսական հոսքերի մասին հաշվետվության մեջ ներառված տվյալների և ստուգման շրջանակում ձեռք բերված խաղային ապարատների հաշվիչների ցուցմունքների միջև առկա անհամապատասխանությունները որակվել են որպես խեղաթյուրված և կեղծ տվյալներ։

 

 

Հրամանը  կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։ Նշենք, որ լիցենզիան տրամադրվել էր 12 տարի առաջ։

facebook sharing button facebook