Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2026
share

Հասանելի է Հայաստանի Կարմիր գրքի բջջային հավելվածը

Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակում մշակվել է Red Book of Armenia բջջային հավելվածը, որը նախատեսված է ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում գրանցված տեսակների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ապահովելու և հանրության իրազեկվածությունը բարձրացնելու համար։

Հավելվածը հասանելի է iOS և Android օպերացիոն համակարգերով աշխատող շարժական սարքերի համար և հնարավոր է անվճար ներբեռնել App Store-ից և Google Play Store-ից։

Red Book of Armenia հավելվածն ունի գիտական, էկոկրթական և ճանաչողության բարձրացման նպատակ և հնարավորություն է տալիս ծանոթանալ Կարմիր գրքում ընդգրկված բույսերի և կենդանիների տեսակների՝

• կենսաբանական դասակարգմանը,

• թվաքանակին,

• բնակեցման և տարածման վայրերին,

• ձևաբանական առանձնահատկություններին,

• պահպանության կարգավիճակին և այլ կարևոր տեղեկությունների։

 Հավելվածի ինտերակտիվ քարտեզի միջոցով կարելի է տեսնել տեսակների տարածվածությունը Հայաստանի տարածքում։

«Հետադարձ կապ» գործիքը հնարավորություն է տալիս օգտատերերին մասնակցել կարմիրգրքյան տեսակների ուսումնասիրման և տվյալների հավաքագրման գործընթացին՝ փոխանցելով դաշտային դիտարկումների ընթացքում հայտնաբերված տեսակների լուսանկարներ և այլ տեղեկություններ։

facebook sharing button facebook