Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2026
share

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Աթարմերը հրաժարական է տվել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը, ինչպեսեւ սպասվում էր, հրաժարական է տվել։ BBC-ին հայտնում է, որ այժմ երկրի կառավարությունը կարող է գլխավորել Էնդի Բերնհեմը՝ Մեծ Մանչեսթերի արդեն նախկին քաղաքապետը, որը նախորդ շաբաթ համոզիչ հաղթանակ էր տարել Անգլիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Մեյքերֆիլդ ընտրատարածքից խորհրդարանի պատգամավորի արտահերթ ընտրություններում։

Լեյբորիստական կուսակցությունում շատերը հույս ունեն, որ Բերնհեմը կօգնի քաղաքական ուժին դիմակայելու Նայջել Ֆարաջի Reform UK աջ պոպուլիստական կուսակցության աճող ժողովրդականությանը։

Սթարմերի հրաժարականը նշանակում է, որ Մեծ Բրիտանիան վերջին մեկ տասնամյակում` Բրեքսիթից հետո կունենա արդեն յոթերորդ վարչապետը։

facebook sharing button facebook