
Գյումրիից Մոսկվա ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով Flightradar-ի տվյալները։
Բոինգ մակնիշի ինքնաթիռը Գյումրիից թռիչք է կատարել Մոսկվայի ժամանակով 11:24-ին։
«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում։

