
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 674 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 30 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

