Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2026
share

Արտենիի մոտ տեղի ունեցած վթարից 11 տուժածներից 3-ը վերակենդանացման բաժանմունքում են․կա 1 զոհ

Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 22-ին ժամը 06։15-ին ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա 1 զոհ և 11 տուժած։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրել են, որ վթարի հետևանքով տուժած 11 քաղաքացիները հոսպիտալացվել են։ 3 տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: 

facebook sharing button facebook