Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2026
share

Երկրաշարժ՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 22-ին` տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ։  

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

facebook sharing button facebook