Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/6/2026
share

Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին։

2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ։

Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ:

facebook sharing button facebook