
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը տրվել է դրական եզրակացություն։
«Կապանի ԼՀԿ» ՓԲԸ հարստացուցիչ ֆաբրիկայի դրվածքային հզորությունն ըստ տարեկան վերամշակվող հանքաքարի ՝ մեկ միլիոն տոննա է, սակայն մինչ այս նախաձեռնությունը ֆաբրիկան սահմանափակված էր տարեկան 600 հազար տոննա արտադրողականությամբ և ընկերությունը հայտ էր ներկայացրել արտադրական ծավալներն ավելացնելու համար։ Ներկայացված նախագծով ենթադրովում էր, որ դա հնարավորություն կտա վերմաշակել Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրից և Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրից նախագծերով սահմանքված քանակով արդյունահանվող ամբողջ ծավալը։ Ծավալների ավելացման հետ ենթադրվում էր, որ ավելանալու է նաև պոչերը, որոնք պիտի տեղակավեն Գեղանուշի պոչամբարում, որի ծավալները ևս ենթադրվում էր, որ պետք է ավելացվեն՝ պատվարների բարձրացմամբ։
Հիմա արդեն երբ նախագիծը ստացել է դրական եզրակացություն, ապա ըստ ներկայացված հաշվետվության Գեղանուշի պոչամբարի տարունակությունը ևս կավելացվի պատվարների բարձրացման հաշվին։
Եզրակացության փաստաթղթում նշված է, որ Գեղանուշի պոչմաբարը նախագծվել և շահագործվել է, որպես վերընթաց տեսակի պոչամբար։ Պոչամբարի այդ տեսակի անվտանգային պարամետրերը զիջում են հնարավոր մյուս երկու տեսակների՝ վարընթաց և կենտրոնահետ պոչամբարների անվտանգային պարամետրերին։ Միջազգային առաջադեմ փորձն առաջարկում է հնարավրության դեպքում հրաժարվել վերընթաց տիպի պատվարով պոչամբարներից։ Նախկինում կատարված հետազոտությունների, գնահատումների և վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ պոչամբարի երկու պատվարներն էլ չեն բավարարում կայունության պաշարի գործակցի նվազագույն պայմանին, ուստի ներկայում կառուցվում է երկու պատվարների ամրաբեռը։ Այն ուղղված է պատվարների կայունության պաշարի գործակցի մեծացմանը և հնարավոր ռիսկերի նվազեցմանը։ Նախագծի շրջանակներում դիտարկվել են պոչամբարի վերակառուցման հնարավոր տարբերակները՝ հաշվի առնելով արդեն իսկ գոյություն ունեցող պոչամբարը, կառուցված ամրաբեռը, տեղանքի ռելեֆային, երկրաբանական և հիդրոերկրաբանական առանձնահատկությունները, ձևավարվող ծավալի արդյունավետությունը և գոյություն ունեցող ենթակառուցվածքների պարտադիր պահպանման պայմանները։ Հաշվի առնելով այն փաստը, որ գոյություն ունեցող պատվարները վերընթաց տիպի են, իսկ նոր առաջարկվողը՝ կենտրոնահեն, ընտրվել է պոչամբարի պատվարի համակցված տարբերակի կիրառումը։ Այս դեպում նախատեսվում է համակցել կենտրոնահեն և վերընթաց տիպի պատվարները։ Արդյունքում առաջարկվում է պոչամբարի մինչև 841 մ նիշը կառուցել վերընթաց տիպի, իսկ 841 մ նիշից հետո մինչև նախատեսվող առավելագույն 871 մ նիշը՝ կենտրոնահեն տիպի։ Կենտրոնահետ հատվածի առավելագույն բարձրությունը կազմելու է մոտ 30 մետր։ Պոչամբարի ընդհանուր արդյունավետ ծավալը գնահատվել է մոտ 17,4 մլն խմ, ինչը համարժեք է շուրջ 24,3 մլն տոննա պոչանքի, ելնելով պոչանքի միջին ծավալային կշռից՝ 1,4 մ/խմ։ Ծավալային գնահատականները և տարածաչափական վերկուծությունները կատարվել են MUK3D ծրագրային համալիրի կիրառմամբ՝ հաշվի առնելով նախագծային տեղաասի ռելիեֆը, լցման դինամիկան և այլն։ Թույլտվությունն ստանալուց հետո, երբ արտադրական ծավալները հացվեն 1 մլն տոննայի, ներկա պահին պաչամբարի ծավալները կբավարարեն մինչև 2028թ․ հունիսը։ 841 մ նիշից վեր նախատեսվող կենտրոնահեն հատվածը թուլ կտա մուտակել հավելյալ 7,3 մլն խմ պոչանք, ինչը կապահովի պոչամբարի շահագործումը մինչև 2038թ․։
Պոչամբարի հարավային և հյուսիսային պատվարների բարձրացումը նախատեսվում է իրականացնել Շահումյանի հանքավայրի շահագործման արդյունքում առաջացող դատարկ պատվարների կիրառմամբ։
Այլ մանրամասներ՝ այստեղ։

