Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/6/2026
share

Ձորագետի ափին գտնված վիրավոր արծիվը տեղափոխվել է կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ հունիսի 19-ին՝ ժամը 16։31-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորագետ գետի ափին թևը վիրավոր արծիվ կա, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն վիրավոր արծվին տեղափոխել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև թռչունը տեղափոխվել է «Հրանտի Արկ» հիմնադրամ։

facebook sharing button facebook