Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
20/6/2026
share

Հունիսի 20-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի

ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է՝ Երևանում հունիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հունիսի 21-23-ին առավելապես երեկոյան ժամերին, 20-ին և 24-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ի ցերեկը, 20-ին կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7աստիճանով, հունիսի 21-24-ին ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

facebook sharing button facebook