
Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը պետք է ուժի մեջ է մտել ուրբաթ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։
««Հըզբոլլահ»-ը և Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Մենք հասկանում ենք, որ այսօր ավելի վաղ տեղի ունեցած կրակի փոխանակումից հետո Իսրայելը և «Հըզբոլլահ»-ն այժմ զինադադարի մեջ են»,- անանունության պայմանով ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և Կատարի բանակցողները գործարքը մշակել են Իրանի օգնությամբ։
Իսրայելական աղբյուրն տեղական լրատվամիջոցներին հաստատել է, որ հրադադարն ուժի մեջ է մտել՝ հավելելով, որ Իսրայելի զորքերը կմնան հարավային Լիբանանի անվտանգության գոտում՝ սպառնալով պատասխանել, եթե «Հըզբոլլահ»-ը հարձակվի։ Իսրայելը ուրբաթ մահացու հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան «Հըզբոլլահ»-ի հարձակման, որի հետևանքով զոհվել են չորս զինվորներ հարավային Լիբանանում՝ չնայած ԱՄՆ-Իրան համաձայնագրին, որը հայտարարում է հակամարտության ավարտի մասին բոլոր ճակատներում։

