Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/6/2026
share

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայից մահվան հաստատված դեպքերի թիվը 1 օրում ավելացել է 6-ով՝  հասելով 232-ի: Այդ մասին հայտնել է Կոնգոյի կապի և զանգվածային լրատվամիջոցների նախարարությունը:

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության բժշկական իշխանությունները նախազգուշացնում են, որ հիվանդությունը կարող է տարածվել երկրի նոր շրջաններում:

Էբոլա տենդի ներկա բռնկումը տեղի է ունեցել մայիսի 15-ին ԿԴՀ-ի արևելքում: Դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում: Էբոլայից հիվանդության դեպքեր և մահեր են գրանցվել նաև հարևան Ուգանդայում:

facebook sharing button facebook