Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/6/2026
share

Հունիսի 19-ին հայտարարված ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները չեղարկվել են

ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները, որոնք պետք է կայանային ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Շվեյցարիայում, չեն կայանա։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը։

Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ով պետք է մեկներ բանակցությունների, չի թռչի Շվեյցարիա։

«Ինչպես և ասել էր փոխնախագահը, սպասվող տեխնիկական բանակցությունների ծրագրերը դեռ վերջնականապես համաձայնեցված չեն, սակայն ամերիկյան պատվիրակությունը պատրաստ է մեկնել [դրանց] առաջին իսկ հնարավորության դեպքում։ Այդուհանդերձ, այս բանակցությունների լոգիստիկան երբեք պարզ կամ կանխատեսելի չի եղել։ Այս պահին փոխնախագահն այսօր [հինգշաբթի] երեկոյան չի մեկնում [Շվեյցարիա]», — հայտնել են ամերիկյան վարչակազմից (մեջբերումն ըստ CBS News-ի)։

The Guardian-ը նշում է, որ բանակցությունների չեղարկումն անակնկալ է եղել։ Սպիտակ տան տասնյակ պաշտոնյաներ, հանդիպման նախապատրաստմամբ զբաղվող աշխատակիցներ, ինչպես նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն գտնվում էին Շվեյցարիայում՝ պատրաստվելով կողմերի այցին։

Բանակցությունների չեղարկումից կարճ ժամանակ առաջ իրանական Tasnim գործակալությունը հաղորդագրություն էր տարածել, որ Թեհրանը ցանկանում է տեսնել ԱՄՆ-ի կողմից Վաշինգտոնի և Թեհրանի ստորագրած հուշագրի կատարման ընդունումը, նախքան կսկսվի բանակցությունների հաջորդ փուլը։

Հունիսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել։ Խաղաղության համաձայնագրի տակ Թրամփն իր ստորագրությունը դրել է Ֆրանսիայում, որտեղ գտնվում էր «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին։ Իրանի կողմից փաստաթուղթը ստորագրել է նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ կողմերը փաստաթուղթը ստորագրելու էին հունիսի 19-ին Շվեյցարիայում կայանալիք արարողության ժամանակ։

facebook sharing button facebook