Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/6/2026
share

Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով

Մոսկվայի ավիահանգույցի բոլոր չորս օդանավակայանները՝ Վնուկովոն, Դոմոդեդովոն, Ժուկովսկին և Շերեմետևոն, չեն ընդունում և չեն իրականացնում չվերթեր՝ մեծ պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ամենախոշոր հարձակման պատճառով, գրում է Meduza-ն:

«Աերոֆլոտը» ուղևորներին հորդորել է Մոսկվայի օդանավակայաններ մեկնելուց առաջ ստուգել առցանց չվացուցակը։ Չվերթի չեղարկման դեպքում, ինչպես հաղորդվում է փոխադրողի տելեգրամյան ալիքում, ուղևորներին խնդրում են չգալ օդանավակայան, այլ հեռավար կարգով ձևակերպել տոմսի վերադարձ կամ փոխել թռիչքի ամսաթիվը։

Միայն Շերեմետևոյում, ըստ առցանց չվացուցակի տվյալների, չեղարկվել է շուրջ 30 չվերթ, որոնք պետք է մեկնեին ժամը 02:00-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում։

Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները հունիսի 18-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակման պատճառով երկու անգամ փակվել են ժամանման և մեկնման համար։ Ժամը 08:00-ին «Ռոսավիացիան» հայտարարել էր, որ օդանավակայանները վերսկսում են աշխատանքը, սակայն արդեն մեկ ժամ անց թռիչքները դարձյալ չեղարկվել են։

Շերեմետևոյում աշխատակիցներին և ուղևորներին, այդ թվում՝ ինքնաթիռների սրահներից, տարհանել են անվտանգ վայրեր, հայտնել է «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով օդանավակայանի տնօրինությանը։ Ուղևորներին ուղարկել են ապաստարաններ, իսկ մուտքը դեպի տերմինալներ փակվել է։

facebook sharing button facebook