
ԱՄՆ-ն և Իրանը խաղաղության համաձայնագրի կնքման հուշագիր են ստորագրել
Հուշագրում ներառված են հետևյալ դրույթները.
Տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում. «Բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում»,
30 օրվա ընթացքում իրանական նավահանգիստների ամերիկյան ծովային շրջափակման վերացում, այնուհետ՝ իրանական սահմաններից ամերիկյան բոլոր ուժերի հետ քաշում՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում,
Հորմուզի նեղուցի բացում. 60 օր շարունակ այն բաց կլինի նավերի անմաքս անցման համար, որից հետո Իրանը, ինչպես նշել է ամերիկյան կողմը, «համագործակցելով ոչ միայն Օմանի, այլև Ծոցի մյուս պետությունների հետ, կմշակի Հորմուզի նեղուցի մասին առավել լայն, երկարաժամկետ համաձայնագիր»։
Իրանի վերականգնման և զարգացման համար 300 միլիարդ դոլարի հատկացում. ԱՄՆ-ն խոստանում է տարածաշրջանում իր գործընկերների հետ ստեղծել «Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման» հիմնադրամ՝ հատկացնելով առնվազն 300 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լինելու այդ գումարը հատկացնողը։
Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացում. ԱՄՆ-ն խոստանում է «չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»։ Չեղարկման ժամանակացույցը նախատեսվում է համաձայնեցնել ավելի ուշ։
Միջուկային զենքից Իրանի հրաժարում. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվում են, որ Իրանը երբեք չի ստեղծի ոչ միջուկային զենք, ոչ էլ՝ ձեռք կբերի ու կհամագործակցի հարստացված ուրանի վերացման հարցում:

