
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարեց դատախազության միջնորդությունը և «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին զրկեց անձեռնմխելիությունից՝ թույլ տալով նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Ղազինյանը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ:
Ղազինյանը հերքել է մեղադրանքները՝ պնդելով, որ որևէ մեկին գումար չի տվել։ Նրա խոսքով՝ շրջանառվող ձայնագրությունում իրավական գնահատականի ենթակա որևէ հանգամանք չկա:

