Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/6/2026
share

Ընտրական օրենսդրության նոր փոփոխությունը խնդրահարույց է. փաստաբանի անդրադարձը

Շրջանառվող ընտրական նոր նախագծով առաջարկվող «վեցամսյա նստակյացության ցենզը» խիստ անհամաչափ է և խնդրահարույց։ Փաստաբան Դավիթ Գյուրջյանն իր էջում վերլուծել է նախագծի թույլ կողմերը և հիշեցրել, որ նման փոփոխությունը չի կարող կյանքի կոչվել առանց Սահմանադրության փոփոխության։

«Շրջանառված նախագծով առաջարկվող վերջին մեկ տարում վեց ամիս նստակյացության ցենզը անհամաչափ սահմանափակող է Հայաստանի հետ իրական և կայուն կապ ունեցող բազմաթիվ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման համատեքստում։ Կարելի է երկար վիճել, որտեղ է ՀՀ հետ կապի "կայունության" սահմանը, ցուցիչը, բայց առնվազն ակնառու է, որ այն չի կարող որոշվել մեկ տարվա կտրվածքով, որը չափազանց փոքր ժամկետ է։ Դեռ առանձին քննարկման հարց է, որքանով է հնարավոր, իրավաչափ պատգամավորության թեկնածու առաջադրվելու, այսինքն ընտրվելու իրավունքի իրացման համեմատ ավելի կարճ ժամանակահատվածի կտրվածքով նստակյացության ցենզի որոշումն ընտրելու իրավունքի համար, բայց առնվազն 2 տարուց քիչ ժամկետի կտրվածքով կապի որոշումը, գտնում եմ, ոչ համաչափ է և ոչ օբյեկտիվ։

Վերջապես, անհասկանալի է ինքնին այս պահին նշված նախագծի շրջանառումը, քանի որ ընտրական օրենսդրության նշված փոփոխությունը հնարավոր չէ առանց ՀՀ սահմանադրության 48-րդ հոդվածը փոփոխելու (հակառակ դեպքում ուղղակի կհակասի դրան), որն, ի դեպ, կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով»․  Դավիթ Գյուրջյան

facebook sharing button facebook