Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/6/2026
share

Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը

Այսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, 1 հոգի՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն։

ՀՀ Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:

Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:

facebook sharing button facebook