Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/6/2026
share

Երկրորդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են 13 և 7 տարեկան աղջիկներին

Երկրորդ օրն է՝ փրկարարները Փամբակ գետում որոնում են կորած 13 և 7 տարեկան աղջիկներին։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ականատեսները լրագրողներին պատմել են, որ հունիսի 15-ին կեսօրին գետից ձայներ են լսել, թե ինչպես է մի երեխա օգնություն կանչում։ Սակայն մինչև ձայնի ուղղությամբ գնացել են՝ երեխան տեղում չի եղել։ Երեխաների մայրը նախ ասել է, որ մի երեխան է կորել, այնուհետև տեղեկացրել է, որ մյուս երեխան էլ չկա։ Տեղի բնակիչներն ընտանիքի մասին շատ բան չեն պատմում, ծանոթ չեն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ ընտանիքն Արցախից է․ CivilNet

facebook sharing button facebook