Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/6/2026
share

Լեհաստանում սպանվել է ռուս ընդդիմադիր նկարիչ Սեմյոն Սկրեպեցկին. DW

Լեհաստանում սպանվել է ռուս ընդդիմադիր նկարիչ Սեմյոն Սկրեպեցկին,- գրում է DW-ն։ Հունիսի 15-ի առավոտյան  անհայտ անձը կրակոց է արձակել Սկրեպեցկու ուղղությամբ՝ Բիալա Պոդլյասկա քաղաքի կայանատեղիում գտնվելիս,- հաղորդում են լեհական wPolsce24 և wPolityce պորտալները։ Վերջինս հրապարակել է զոհի լուսանկարը։

 

Ոստիկանությունը պաշտոնապես չի նշել նրա անունը՝ նշելով միայն, որ նա 44-ամյա ՌԴ քաղաքացի է։ Բիալա Պոդլյասկան գտնվում է Բելառուսի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Հնարավոր է՝ մարդասպանները երկուսն են եղել։ Լրագրողների խոսքով՝ կասկածյալներից մեկը՝ Բելառուսի քաղաքացի, կրակոցից հետո ձերբակալվել է Բելառուսի հյուպատոսության մոտ։

 

The Insider-ի փոխանցմամբ՝ սպանությունից մեկ ժամ առաջ Սկրեպեցկին հայտնել է, որ իրեն սպառնում են «ռուս հայրենասերները»։

Հունիսի 12-ին Սկրեպեցկին բողոքի ակցիա է անցկացրել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան դիմաց՝ տաբատի հետևի ճեղքից հանելով ռուսական դրոշը և նետելով այն աղբամանի մեջ։ Այնուհետև նկարիչը քայլել է դեսպանատան մոտ՝ ձեռքին «սրբապատկեր», որի վրա երևում է մանուկ Պուտինը Ստալինի գրկումի։

 

 

Սկրեպեցկին կրելիս է եղել ռուսական ծղոտե տրեխներ, ականջներով գլխարկ և Գեորգիևյան ժապավեն։ Նկարիչ և բլոգեր Սեմյոն Սկրեպեցկին (իսկական անունը՝ Ռոբերտ Կուզովկով) Ռուսաստանից մեկնել է Լեհաստան 2021 թվականին։ Նա հայտնի է դարձել իր ծաղրանկարներով և ներկայացումներով, որոնցում քննադատում և ծաղրում է Ռուսաստանի կառավարությանը։

facebook sharing button facebook