
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում
2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։
Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին:
Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

