
Այսօր առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Բելառուսի քաղաքացի, իրավապաշտպան Վիկտոր Կլիմուսն արդեն ազատության մեջ է։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ գրել էինք, որ միջազգային համաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Կլիմուսը Վարշավա-Երևան թռիչքից հետո ձերբակալվել է։ Factor.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու նախկին անդամ, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը պատմել էր, որ իրենց հրավերով էր իրավապաշտպանը Հայաստան եկել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1030930.html?

