Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/6/2026
share

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան: Այս մասին X-ի իր էջում է գրել է Կոսը՝ նշելով, որ հանդիպել է Հյասստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ:

«Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա՝ փորձելով հեռացնել երկիրը իր ժողովրդավարական ընտրությունից, որը կայացվել է իր ժողովրդի կողմից վերջին ընտրություններում», - գրել է նա:

Մարթա Կոսը գրել է, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստում կքննարկեն Հայաստանին աջակցելու շարունակականությունը՝ ցույց տալով իր համերաշխությունը. «Մենք կտրամադրենք ֆինանսական օգնություն և կօգնենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ»։

Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին՝ ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հրավերով:

facebook sharing button facebook