
Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին կքննարկվեն նաև Հայաստանին աջակցության միջոցները։ Այս մասին նիստին մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Նախ՝ մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ աշխատանքային նախաճաշով։ Մեզ կմիանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Նրանք հենց նոր ընտրություններ են ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից իսկապես աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Ահա թե ինչու մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն, այդ պատճառով մենք նաև քննարկում ենք նախարարի հետ, թե ինչ կարող ենք անել ավելին՝ նրանց օգնելու իրենց ճանապարհին»,- ասել է Կալլասը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։

