
Հունիսի 14-ին, Կապանում տեղացած հորդառատ անձրևից հետո դեղնադարչնագույն ջրերը ողողել են քաղաքի փողոցները։
Համացանցում տարբեր օգտատերեր լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել՝ նշելով, որ Կավարտի հանքավայրի տարածքից եկող հոսքաջրերը հասել են մինչև քաղաքի կենտրոնական հատվածներ՝ անցնելով դեպի Դավիթ Բեկի արձանի հարակից տարածք։ Քաղաքի որոշ հատվածներում, այդ թվում՝ կամրջի վրա, ջրերը կուտակվել են՝ առաջացնելով մեծ ջրափոսեր:
Բնապահպանների խոսքով՝ նման երևույթները դիտվում են այն ժամանակ, երբ անձրևաջրերը խառնվում են թափոնակույտերին։ Իսկ պոչամբարների ու հանքային ապարների միջով հոսող ջրերը կարող են պարունակել ծանր մետաղներ։
Լուսանկերները՝ Syunik News-ի։
Տեսանյութը՝ Beglaryan Levon-ի։

