Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/6/2026
share

Ռոբերտ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է․ Բագրատ Միկոյան

Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից,-այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։ «Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է:

 

Զարմանալի չէ, որ սահմանապահներից, գուցե, նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։ Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։

 

Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել)»,-նշել է նա:

 

 

Լուսանկարը՝ համացանցից

facebook sharing button facebook