Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/6/2026
share

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված 2 հայցերը․ ԲՀԿ խոսնակ

Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, ֆեյսբուքի իր էջում գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, թեև Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված երկու հայցերը, սակայն դատավոր Արթուր Ավագյանը արձանագրել է խախտում և վերաքվեարկություն նշանակելու անհրաժեշտություն»,-նշել է Տոնոյանը։

Ավելի վաղ Իվետա Տոնոյանը հայտնել էր, որ Վարչական դատարանը կքննի ԲՀԿ-ի ներկայացրած հայցերը ԿԸՀ-ի 254 և 255 Ա որոշումների դեմ, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։

facebook sharing button facebook