
Վանաձորցի օգտատեր Անի Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու ահազանգում է․
«Սա Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 4, շենք 27-ի բակն է։
Հարգելի պատկան մարմիններ, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի արդեն 2 ամիս շարունակվող և մինչ օրս չլուծված կոյուղագծերի խնդրի համար։
Ո՞վ պետք է պատասխան տա այն բանի համար, որ 2 ամիս շարունակ մեր բնակարաններում հնարավոր չէ պատուհան բացել՝ անտանելի գարշահոտության պատճառով։ Ո՞վ պետք է պատասխան տա պատերին առաջացած բորբոսի, հակասանիտարական պայմանների և բնակիչների առողջությանը սպառնացող վտանգի համար։
2 ամիս է՝ մեր երեխաները չեն կարողանում նորմալ դուրս գալ բակ, խաղալ և մաքուր օդ շնչել, որովհետև ամբողջ տարածքը ողողված է կոյուղաջրերի գարշահոտությամբ։
Ամեն անձրևից հետո իրավիճակն ավելի է վատանում. հարակից կոյուղագծերից եկող կեղտաջրերն ու աղբը լցվում են մեր բակ, հասնում շենքի մուտքին և հաճախ նույնիսկ փակում շքամուտքը։
Բազմաթիվ ահազանգերից և դիմումներից հետո խնդիրը շարունակում է մնալ անլուծելի։
ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ Վանաձորի Համայնքապետարան Վեոլիա Ջուր / Veolia Armenia Aren Mkrtchyan ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ կառավարություն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն/Ministry of Emergency Situations RA Եվ ամենակարևորը՝ ե՞րբ է վերջապես լուծվելու այս խնդիրը։
Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 4, շենք 27»

