Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/6/2026
share

Հանրային քննարկում՝ Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2026թ․ հուլիսի 10-ին, ժամը 17։00-ին, Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Թունել» ՓԲԸ հասցե՝ (ՀՀ Սյունիքի մարզ, գ․Լեռնաձոր, Անդոկավան թաղ․, 2-րդ փողոց, 10) կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի Քարուտի (նախկին Քիրս-Քյուրուտի) ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) նախագծի փոփոխության վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։

 Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Մինչև սույն թվականի հուլիսի 3-ը ներառյալ։Հանրային լսման կազմակերպման պատասխանատու՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com, հեռ.՝ 094 62 94 99։

 Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությանը կարող եք ծանոթանալ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.kajaran.am կամ այցելել Քաջարանի համայնքապետարան, առաջին հարկ, սենյակ 111։

facebook sharing button facebook