Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/6/2026
share

Ուժեղ կայծակի հետևանքով վնասվել է ենթակայան․ ՀԷՑ

Եղանակային անբարենպաստ պայմանների և ուժեղ կայծակի հետևանքով հունիսի 12-ին, ժամը 18:16-ին վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր։

Այս մասին հայտնել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից՝ մանրամասնելով, որ խոսքը մասնավորապես՝ Ռյա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերի մասին է։

Նշվում է, որ  մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:

facebook sharing button facebook