Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/6/2026
share

Բախվել են ավտոմեքենաներ․ 3 անչափահաս երեխաներ մեծահասակների հետ հիվանդանոց են տեղափոխվել

Հունիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ դեպի Սելիմի լեռնանցք տանող հատվածում՝ Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Mercedes» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները,- գրում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վիրավորներից 3-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել էին, որ վիրավորներն ամուսիններ են և նրանց 3 անչափահաս երեխաները։

facebook sharing button facebook