Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/6/2026
share

Որոշ շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 17-ի և 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-16-ը՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 17-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 14-16-ը առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5աստիճանով, հունիսի 15-18-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 14-15-ը՝ գիշերը և կեսօրից հետո, 16-ի և 18-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
 

 

facebook sharing button facebook