Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/6/2026
share

Արթուր Սաքունցը քննադատել է Միխայիլ Վերբիցկու ձերբակալության հետ կապված իշխանությունների դիրքորոշումը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ քննադատելով իշխանությունների գործողությունները ռուսաստանցի բլոգեր Միխայիլ Վերբիցկու ձերբակալության և ընդհանուր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Սաքունցը բարձրացրել է իշխանությունների կողմից որդեգրված քաղաքականության հակասականության հարցը՝ կոչ անելով հստակեցնել դիրքորոշումը։

Ստորև ներկայացնում ենք գրառումը՝ ստորագրությամբ.

«Ամբողջ քարոզարշավի ընթացքում տրտնջալ, դժգոհել "հյուսիսային" օտարերկրյա գործակալական ցանցի մասին, դրանց կողմից հիբրիդային պատերազմի ու սպառնալիքների մասին, ու քվեարկությունից հետո այդ նույն "հյուսիսայինի" հյուպատոսարան բացելու համաձայնություն տալ Սյունիքում՝ Կապանում, հետո էլ Մոսկվա "խորհրդակցությունների" հրավիրված ու վերադարձած Կոպիրկինի հետ ուրախ ուրախ Ռուսաստանի օր նշել, ու հետո էլ շարունակել այդ նույն "հյուսիսիային" օտարերկրի կողմից քաղաքական հետապնդման զոհին ՀՀ այցելության ժամանակ ձերբակալել, սա ինչ է նշանակում։

Մի հատ կողմնորոշվեք, հիմա հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ, թե չեն մղում։ Ես, գործընկերներս, բոլորս գիտենք, որ մղում են։ Բա այդ դեպքում, ինչի ենք այդ հիբրիդային պատերազմ մղողի ակնհայտ ապօրինի պահանջների կատարման ԱՊՀ կոչված համաձայնությունների մեջ մնում, կենդանության շունչ տալով մեռած չթաղած դիակին։ Ինչքան է այս խայտառակությունը շարունակվելու։

facebook sharing button facebook