Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/6/2026
share

Ուժեղ կայծակի հետևանքով Արագածոտնի մարզի 11 գյուղ մնացել է առանց հոսանքի

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում հունիսի 12-ի երեկոյան տեղի ունեցած վթարի հետևանքով էլեկտրամատակարարումը դադարեցվել է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։ Այժմ ընթանում են վթարավերականգնողական աշխատանքներ։

Իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն.

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն իր բաժանորդներին հայտնում է.

Հարգելի՛ բաժանորդներ,

Տեղեկացնում ենք, որ երեկ՝ ժամը 18:16-ին, եղանակային անբարենպաստ պայմանների՝ ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ 35/10 կՎ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով հոսանքազուրկ են մնացել Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր, մասնավորապես՝ Ռիա Թազա, Միրաք, Մելիք, Միջնատուն, Սիփան, Ավշեն, Ալագյազ, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապահ և Ջամշլու գյուղերը։

Այսօր վաղ առավոտից՝ ժամը 06:00-ից, մեկնարկել են վնասված տրանսֆորմատորի փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների ավարտից հետո էլեկտրամատակարարումը կվերականգնվի հնարավորինս սեղմ ժամկետում՝ առաջիկա ժամերի ընթացքում:

Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»։

facebook sharing button facebook