Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/6/2026
share

Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 3-9-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

◾️ Նոր Նորքում՝ հունիսի 4-ին և 9-ին,

◾️ Շենգավիթում` հունիսի 8-ին,

◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

◾️ Արաբկիրում՝ հունիսի 5-6-ը և 9-ին,

◾️ Նոր Նորքում` հունիսի 5-8-ը,

◾️ Կենտրոնում՝ չի գերազանցել,

◾️ Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

 

facebook sharing button facebook