Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/6/2026
share

Անվավեր են ճանաչվել 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները

Թիվ 12 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն անվավեր է ճանաչել իր սպասարկման տարածքում գտնվող 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության  օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։

Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Թիվ 12/13 տեղամասի քվեարկության մասնակիցների թիվը՝ 809, որոշման համաձայն արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ։

Ընտրական տեղամասի արձանագրության մյուս արդյունքները, բացառությամբ անճշտությունների չափի, ըստ որոշման արձանագրվել են զրո։ Հաղորդվում է, որ ընտրական տեղամասի նյութերն ուղարկվել են դատախազություն։

 

facebook sharing button facebook