Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/6/2026
share

«Ասըմ ա՝ Ծառուկյանի ընտրությունների համար գործ կա, հա՞». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Լոռու մարզի Վանաձոր համայնքում գործող տարածքային շտաբի ներկայացուցիչ հանդիսացող և նույն կուսակցության անունից հանդես եկող անձը կուսակցության օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց հիշյալ կուսակցությանն ընտրելու պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով մի շարք ընտրողների տվել է ընտրակաշառք:

Նշվում է, որ դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Մանրամասները՝ տեսանյութում։

 

facebook sharing button facebook