Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/6/2026
share

Վասիլիս Մարագոս. «Արթուր Օսիպյանի ազատ արձակումը դրական զարգացում է»

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձել է արցախցի Արթուր Օսիպյանի ազատ արձակմանը՝ իր X-ի էջում կատարած գրառմամբ ողջունելով այս որոշումը։

«Ես ողջունում եմ Արթուր Օսիպյանին ազատ արձակելու որոշումը։ Սա դրական զարգացում է։ Ժողովրդավարության, հիմնարար իրավունքների, պատշաճ իրավական ընթացակարգի և արտահայտվելու ազատության նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և Հայաստանի կողմից կիսվող առանցքային արժեքների մաս են։ Մենք կշարունակենք հետևել գործին»,– նշել է ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը

Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել և կալանավորվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած սուր բանավեճից հետո։  Կալանավորման առաջին օրվանից Օսիպյանը հացադուլ էր հայտարարել, ինչը լայն արձագանք էր գտել հասարակական և իրավապաշտպան շրջանակներում, որոնք պահանջում էին նրա անհապաղ ազատ արձակումը՝ գործը որակելով քաղաքականապես մոտիվացված։

facebook sharing button facebook