
Երեկ՝ հունիսի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում։ Կեսգիշերին մոտ տեղացած հորդառատ անձրևն ու կարկուտը Գյումրի քաղաքի որոշ փողոցներում անհարմարություններ են ստեղծել թե՛ վարորդների, թե՛ հետիոտների համար։
Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։
Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։

