Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից տեղեկացնում են, որ 15 թեկնածուից կազմակերպության Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի անդամ է ընտրվել Հայաստանից Մուշեղ Հովսեփյանը: Առաջին անգամ հայ փորձագետը կներգրավվի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի (CRPD) աշխատանքներում:

«Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների զարգացմանը»,- նշված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության Իքսի էջում:
 

facebook sharing button facebook