
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի գործին՝ նշելով, որ նրա առողջական վիճակը կայուն է, և ինքն ամենօրյա օպերատիվ տեղեկություններ է ստանում այդ մասին։ Նախարարը հայտնել է, որ հունիսի 9-ին Օսիպյանին այցելել է Քրեակատարողական ծառայության սոցիալ-հոգեբանական աշխատանքների ստորաբաժանման ղեկավարը։
Գալյանի խոսքով՝ Օսիպյանին առաջարկվել է իրեն հուզող հարցերի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։ Նախարարը վստահեցրել է, որ ՔԿՀ-ում ձեռնարկվում են բոլոր միջոցները նրա իրավունքների պատշաճ ապահովման համար՝ ներառյալ հացադուլ անելու իրավունքը, զբոսնելու հնարավորությունը և պայմանների պահպանումը։ Գալյանը նաև ընդգծել է, որ որևէ միտումնավոր վատ վերաբերմունք անձի նկատմամբ բացառվում է։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հենց կալանք խափանման միջոցը, նախարարը նշել է, որ պաշտոնական դիրքը թույլ չի տալիս իրեն տեղյակ լինել այդ որոշման հիմքերից։ Անդրադառնալով հնարավոր փոփոխությանը՝ Գալյանը նշել է, որ հույս ունի, թե բանը չի հասնի առողջական վիճակով պայմանավորված փոփոխությանը, սակայն հավելել է․ «գուցե «էգոիստական» մոտենամ, բայց ինչպես բոլորի, այնպես էլ Օսիպյանի դեպքում խիստ ցանկալի է փոխել խափանման միջոցը»։
Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը կալանավորվել է մայիսի 21-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած միջադեպից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 330-րդ (բռնության հրապարակային կոչեր), 297-րդ (խուլիգանություն) և 211-րդ (քարոզչությանը խոչընդոտելը) հոդվածներով։ Կալանավորման օրվանից Օսիպյանը հացադուլ է հայտարարել, իսկ նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ պաշտպանյալը ծայրահեղ հյուծված վիճակում

