
Արդեն 23 օր հացադուլի մեջ գտնվող Արտուր Օսիպյանին ազատ արձակելու համար 10 ՔՀԿ ներկայացուցիչներ և իրավապաշտպաններ անձնական երաշխավորություն են տվել (ստորագրել)։
Անձնական երաշխավորության համար ստորագրել են Դավիթ Գյուրջյանը, Գենյա Պետրոսյանը, Տիգրան Գրիգորյանը, Գեղամ Բաղդասարյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Գրիգոր Երիցյանը, Դանիել Իոաննեսյանը, Լևոն Բարսեղյանը, Օլեգ Դուլգարյանը, Սոնա Այվազյանը։
Հիշեցնենք, Արթուր Օսիպյանը ձերբակալվել է 2026թ․ մայիսի 18-ին Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո, երբ քարոզարշավի ժամանակ մոտեցել էր նրան ու քննադատել։ Որին ի պատասխան Փաշինյանն ասել է․ «... Ռադդ քաշի, համբալի մեկը: «Արթուր Օսիպյանն եմ», գլուխդ պատին ես տվել, գնայիր զոհվեիր մեր էրեխեքի տեղը: «Արթուր Օսիպյանն եմ», թալանչի անասուններ: Դու խի՞ ես կենդանի, որ մի հատ էլ հինգ հազար զոհի մասին ես խոսում, ա՛յ տականք»:
Կալանավորվելուց հետո Արտուր Օսիպյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդիրի իրենից և արցախցիներից։
Օսիպյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել միանգամից երեք հոդվածով՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

