Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

Քվեարկության վերջնարդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ նախագահ

Խորհրդարանական ընտրությունների քվեարկության վերջնարդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին։ Այս մասին հունիսի 10-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, նշելով, որ այս պահին վերահաշվարկ է ընթանում։

«Վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել։ Դիմում ներկայացրել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր»  կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը»»,- ասել է Հովակիմյանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ կայքում նախ հրապարակվել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը  4% քվե է ստացել, ինչը ենթադրում էր, որ հաղթահարել է խորհրդարան անցնելու համար կուսակցությունների անցողիկ շեմը։ Սակայն հստակեցումից հետո ԿԸՀ-ն հայտնեց, որ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է ընտրողների 3,9 %։

Հունիսի 8-ին ԲՀԿ կուսակցությունը դիմել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերահաշվարկի համար։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված նախնական տվյալների համաձայն ԲՀԿ-ն ստացել է 3,9 % քվե։ Կուսակցությունների համար խորհրդարան անցնելու շեմը 4%-է։

Հունիսի 9-ին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում դիմումների հիման վրա ընտրությունների քվեների վերահաշվարկ է սկսվել։

***

Հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 2 մլն 507 հազար 216 ընտրելու իրավունք ունեցողներից 1 մլն 477 հազար 736-ը։

Նախնական տվյալներով խորհրդարան կանցնի 3 ուժ` 2 դաշինք, 1 կուսակցություն։

Կուսակցությունների դեպքում անցողիկ շեմը 4 տոկոսն է, դաշինքների դեպքում՝ 8 տոկոսը։

Նախնական արդյունքներով խորհրդարան կանցնեն հետևյալ ուժերը՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-727 827 քվե, 49,8 %

«Ուժեղ Հայաստան» դաշինք- 340 088 քվե, 23,28% 

«Հայաստան»  դաշինք- 145 113 քվե, 9,93%։

facebook sharing button facebook