Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/6/2026
share

Լոռիում 2 տարեկան երեխան հիվանդանոց է տեղափոխվել՝ ացետոն խմելու պատճառով․ Shamshyan

Հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «թունավորում» ախտորոշմամբ Վանաձորի շտապ օգնության խումբը Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի,- գրում է Shamshyan.com-ը։

 

Իրավապահները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 2-ամյա  երեխա է։ Երեխայի մայրը՝ Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Կ․ Հ․-ն հայտնել է, որ իր անուշադրության պատճառով հունիսի 7-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, իրենց լոգարանում դուստրը վերցնելով ացետոնով լի տարան՝ խմել է, ինչի հետևանքով ստացել է թունավորում։
 

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

facebook sharing button facebook